News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Կոտայքի մարզի Գառնի համայնքում 2015թ. հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը ինքնաձիգից ավելի քան 20 կրակոց է արձակվել գյուղապետ Աշոտ Վարդանյանի որդու ավտոմեքենայի ուղղությամբ, զոհեր եւ վիրավորներ չեն եղել: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանությունից:

«Գիշերվա կեսին կրակոցներ լսեցի, որպես համայնքի ղեկավար՝ դուրս եկա, տեսնեմ՝ ինչ կրակոցներ են եղել: Հուշարձանի մոտ տղաներ կային հավաքված, ասացին, որ կրակոցները ներքեւի կողմից են եղել՝ Երեւանից դեպի Գառնի եկեղ ճանապարհին: Արագությամբ շարժվեցի այդ ուղղությամբ, հասա գազալցակայան, որտեղ կանգնած էր տղայիս մեքենան, նկատեցի, որ տղայիս մեքենան ավտոմատով խփված է»,-պատմել է գյուղապետը:

Ոստիկանները պարզել են, որ հիշյալ օրը վիճաբանություն է տեղի ունեցել Վարդանյանի որդու՝ Մարզպետ Վարդանյանի, նրա երկու ազգականների եւ Ռուբեն Հակոբյանի միջեւ: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Ռուբեն Հակոբյանն ինքնաձիգով կրակահերթ է արձակել։ Վնասվել են գյուղապետի որդու ավտոմեքենան, գազալցակայանի սպասասրահի եւ օժանդակ շինության ապակիները: Վիճաբանությանը մասնակցել է նաեւ Գառնի գյուղի բնակիչ Արա Հայրապետյանը:

Ռուբեն Հակոբյանի եւ Արա Հայրապետյանի նկատմամաբ հունիսի 15-ից հետախուզում էր հայտարարվել: Ոստիկանությանը հաջողվել էր դեպքից օրեր անց հայտնաբերել Արա Հայրապետյանին: Իսկ Ռուբեն Հակոբյանը նոյեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը հայտնաբերվել է Երեւանի Սարյան փողոցում եւ վերոնշյալ հանցանքը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել: Արա Հայրապետյանը եւ Ռուբեն Հակոբյանը կալանավորված են: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քննությունը շարունակվում է:

Նշենք, որ դեպքի առնչությամբ առերեսում է եղել համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանի եւ «Գառնիի Սուրիկի լավաշ» արտադրական ձեռնարկության ղեկավար Անդրանիկ Հակոբյանի որդիների միջեւ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ. հուլիսի 9-ին Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ իրենց գյուղում հնչել են կրակոցներ, ինչի հետեւանքով վնասվել է որդու ավտոմեքենան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ