Ցավոք, Թուրքիան չափազանց անհասկանալի դեր է խաղում սիրիական հակամարտությունում: Այս մասին ֆրանսիական Europe 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Օռլովը:
«Անկարայի խոսքով, Թուրքիան ԻԼԻՊ-ի դեմ կոալիցիայում է, բայց փաստացի ԻԼԻՊ-ի դաշնակիցն է: Ամբողջ զենքն ու բոլոր զինյալները տեղափոխվում են Թուրքիայի տարածքով»,- հայտարարել է դեսպանը:
Դիվանագետի խոսքով, Թուրքիան գնում է այն նավթը, որն ԻԼԻՊ-ը գողանում է Իրաքում: Այդ մասին բոլորը գիտեն, ինչպես նաեւ այն մասին, որ այդ նավթը վաճառում են մեկ բարելը 10 դոլարով կամ շուկայականից 5 անգամ ավելի պակաս գնով:
Հարցին՝ ինչպես է վերաբերվում լուրերին, որ այդ նավթը միջնորդներից գնում են արեւմտյան ընկերությունները, Օռլովը պատասխանել է. «Չեմ կարող ասել, այդ մասին տեղեկություններ չունեմ: Բայց կարծում եմ, որ Թուրքիայի գնած նավթի մի մասը կարող է շուկայում վաճառվել այլ սպառողների»: