News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երկրի վրա կենդանիների զանգվածային անհետացումն առաջին անգամ տեղի է ունեցել 100 մլն տարի ավելի վաղ, քան գիտնականներն էին կարծում: Պատճառն այն ժամանակ մոլորակի վրա բնակվող կենդանիների գործունեության մեջ է եղել: Այսպիսի եզրահանգման են եկել Նավթագազային երկրաբանության եւ երկրաֆիզիկայի աշխատակցիները՝ Եկատերինբուրգից գործընկերների հետ համատեղ:

Rostov-ի փոխանցմամբ, մասնագետները կարծում են, որ Երկրի գոյության ամբողջ ընթացքում կենդանի էակների զանգվածային անհետացման հինգ դեպք է տեղի ունեցել: Նախկինում համարվում էր, որ առաջին զանգվածային անհետացումը տեղի է ունեցել 450 մլն տարի առաջ:

Մինչ առաջին զանգվածային անհետացումը Երկրի վրա թագավորել են վենդոբիոտները. դրանք կենդանի օրգանիզմներ են, որոնք սնվում են մանրէների առաջացրած լորձով: Վենդոբիոտների երկարությունը 1 սմ-ից մինչեւ 1.5 մետր է եղել: Դրանք բնակվել են հիմնականում ծանծաղ ջրերում:

Մասնագետները պարզել են, որ 530 մլն տարի առաջ կենսոլորտը վերադարձել է ակտիվ կյանքին, բայց դա արդեն բոլորովին այլ կենսահամակարգ է: Այն կազմված է եղել ջրիմուռներից եւ բույսերից, որոնք սննդային բուրգի հիմնական մասն են կազմել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ