News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լիբերիայում մահացու Էբոլա վիրուսով վարակի երեք նոր դեպք է արձանագրվել: Այս մասին հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

ԱՀԿ տվյալներով, խոսքն ընտանիքի մասին է, որտեղ նախ հիվանդացել է 15-ամյա տղան, ինչից հետո վիրուսը հայտնաբերվել եւ հաստատվել է նրա 8-ամյա եղբոր եւ 40-ամյա հոր մոտ: Բոլորին մեկուսացրել են:

Բժիշկներին հաջողվել է բացահայտել նաեւ 149 անձի, այդ թվում՝ 10 բժշկի, որոնք կարող էին կապ ունենալ հիվանդների հետ:

Էբոլա տենդի բռնկումը գրանցվեց 2014 թվականի փետրվարին, Գվինեայում, այնուհետեւ վիրուսը տարածվեց հարեւան Սիերա Լեոնեում եւ Լիբերիայում: Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր այդ հիվանդությունից ավելի քան 11 մարդ է մահացել, եւս 28 հազար հոգի վարակվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ