Սիբիրիում Մի-8 ուղղաթիռի վթարից զոհվել է 8 մարդ, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները: «Ուղղաթիռի մեջ եղել է 22 ուղեւոր եւ անձնակազմի 3 անդամ: Նախնական տեղեկություններով՝ զոհվել է 8 մարդ, մյուսները վիրավորվել են»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ հայտնում էին 2 զոհի մասին: «Տուրուխանավիա» ընկերության ուղղաթիռը Իգարկիից ուղեւորվում էր նավթահանքային կայաններից մեկը: Ենթադրաբար նա կոշտ վայրէջք է կատարել: