ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Իգարկա քաղաքի մոտակայաքում Մի-8 ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել է 12 մարդ, հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Նախնական տեղեկություններով՝ Իգարկայից 10 կմ հեռավորության վրա զոհվել է 12 մարդ՝ ուղեւորները եւ անձնակազմի անդամները»,- ասել է Արեւմտասիբիրյան տրանսպորտային դատախազության ներկայացուցիչը:
Ավելի վաղ հաղորդվում էր 8 զոհի մասին: Ուղղաթիռում եղել է 25 մարդ: Ուղղաթիռը ընկել է Ենիսեյ գետը: Նախնական տեղեկություններով՝ այն սառույցի վրա է գտնվում: