Հարավային Կորեայի իշխանությունները ավտոմեքենաներ արտադրող գերմանական Volkswagen ընկերությունից պահանջել են, որպեսզի վերջինս հետ կանչի դիզելային վառելիքով 125 հազար մեքենա:
Որոշումը կայացրել է Հարավային Կորեայի բնության պահպանության նախարարությունը, որը պնդում է, որ իր մասնագետների ստուգումները ցույց են տվել, որ ընկերությունը կեղծել է իր մեքենաների շարժիչների վնասակար նյութերի արտանետման վերաբերյալ ցուցանիշները , հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նախարարությունը նաեւ տուգանել է ընկերությանը ավելի քան 12 մլն դոլարով:
Ավելի վաղ այս տարի Volkswagen ընկերությունը խոստովանել էր, որ դիզելային շարժիչով իր մեքենաների վրա տեղադրել է հատուկ ծրագիր, որը լրջորեն նվազեցրել է վնասակար նյութերի արտանետման ցուցանիշները:
Թեստավորման արդյունքների կեղծումը վերաբերել է 11 մլն մեքենաների ողջ աշխարհում: