News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանի դատարանն ուժի մեջ է թողել հայտնի ընդդիմադիր լրագրող գաո Յուի դատավճիռը, որը մեղադրվում է պետական գաղտնի տեղեկատվությունն օտար երկրներին փոխանցելու մեջ:

Միաժամանակ, դատարանը կրճատել է պատժաչափը՝ 7 տարուց դարձնելով 5 տարի: Ապրիլին 71-ամյա Գաո Յուն մեղավոր է ճանաչվել ՉԺՀ կոմկուսի փաստաթղթերը հրապարակելու գործով, որտեղ խոսվում է ընդդիմությանը ճնշելու անհրաժեշտության մասին:

Իրավապաշտպան կազմակերպությունները դատարանի որոշումը համարում են քաղաքական դրդապատճառներ ունեցող եւ հայտարարում, որ դա մարդու իրավունքների խախտում է:

Դատարանը չի պարզաբանել Գաո Յուի պատժաչափը կրճատելու պատճառները, թեեւ շատերն են նման խնդրանքով դիմել՝ հաշվի առնելով տարեց կնոջ առողջական վիճակը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Գաո Յուի որդու խոսքով, ինքը մտավախություն ունի, որ իր մայրը չի դիմանա եւս մեկ պատժաչափի, որը նրա համար կլինի երրորդը:

Առաջին անգամ լրագրող կնոջը դատապարտել են 1989-ի հունիսի 4-ին Տյանանմեն հրապարակում տեղի ունեցած տխրահռչակ իրադարձություններից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ