News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նոր տեսանյութ է հրապարակել անգլերենով, որում Մեծ Բրիտանիային սպառնում է այն  բանի համար, որ վերջինս «սատանայական կոալիցիայի» մաս է կազմում, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով Mirror-ը: Տեսանյութի 4 րոպեների ընթացքում ցուցադրվում են 60 երկրների դրոշները, որոնք պայքարում են ԻՊ-ի դեմ: Տեսաուղերձի նպատակը կոալիցիայի անդամ երկրներին ահաբեկելն է:

«Իրանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի  մասնակցությամբ այդ սատանայական կոալիցիան պայքարի մեջ է մտել: Ձեզ են միանալու անհավատներ, որոնք պայքարելու են ճշմարտության դեմ: Որքան շատ լինեք, այնքան ուժեղ կլինի մեր հավատը: Մենք հաշվում ենք ձեր դրոշները: Մեր մարգարեն ասել է, որ երբ դրանց թիվը հասնի 80-ի, կբռնկվի պատերազմի կրակը, եւ դուք կայրվեք մահվան բլուրների վրա»,- ասված է տեսաուղերձում:

Այդ դրոշների թվում են այն երկրների դրոշները, որոնք ներգրավված չեն ԻՊ-ի դեմ պայքարի մեջ՝ Ֆինլանդիան, Շվեդիան, Ճապոնիան, Ուկրաինան, Մեքսիկան:

Տեսանյութում նաեւ առանձին հատված կա՝ ուղղված Ամերիկային՝ կոչ անելով խոստովանել, որ Իրաքի եւ Աֆղանստանի պատերազմները թուլացրել են բանակը:

«Ամերիկա՛, դու պնդում ես, թե պատմության մեջ լավագույն բանակն ունես: Դու կարող ես բազմաթիվ զորք եւ զենք ունենալ, սակայն քո զինվորներին չի բավականացնում կամքն ու վճռականությունը: Աֆղանստանում եւ Իրաքում նրանց ստացած վերքերը դեռ չեն լավացել»,- ասված է ուղերձի մեջ:

Հաղորդվում է, որ նմանատիպ ուղերձներ հրապաակվել են ռուսերեն, թուրքերեն եւ ֆրանսերեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ