Երեւանի դպրոցներից մեկում, նոյեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. 11-րդ դասարանի աշակերտը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ նա վնասվածքներն ստացել է դպրոցի ֆուտբոլի դաշտում ֆիզիկական պատրաստության դասի ժամանակ։ Նախնական տեղեկություններով՝ դասի ժամանակ ուսուցիչը կրակ է վառել, որի հետեւանքով պայթյուն է տեղի ունեցել։ Աշակերտը մարմանական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նշված դեպքով կատարվում է հետաքննություն։