News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Տարբեր երկրների գիտնականների մի խումբ հետաքրքիր հետազոտություն է իրականացրել, որն ապացուցում է, որ ձկները գիտակցություն ունեն:

Բրիտանիայի եւ Իսպանիայի մասնագետները հետեւել են   Danio rerio ձկնիկների, որոնցից  72 առանձնյակ էր ընտրվել փորձարկման համար: 

Ձկներին երկու խմբի են բաժանել, մեկին օգտագործել են որպես վերահսկիչ խումբ, իսկ երկրորդին  15 րոպե տեղավորել են ցանցում, ինչից հետո ուղարկել են ջրի տարբեր ջերմաստիճաններ ունեցող վեց բաժանմունքներով հատուկ ակվիարիում, գրում է  Informing-ը:

Սթրեսից հետո ձկները ջանացել են մնալ այն հատվածում, որտեղ ջուրն առավել սառն էր: Դա կարող է վկայել նրանց մարմինների ջերմաստիճանի  2-4 աստիճան բարձրացման մասին:

Գիտնականների խոսքով, այդ երեւույթը «հուզական տենդ» է կոչվում եւ ձկների մոտ գիտակցության առկայության մասին է վկայում: Մասնագետները համարում են, որ նման հակազդեցություն ի հայտ է գալիս միայն զարգացած եւ բարդ ուղեղ ունեցող արարածների մոտ, որոնք գիտակցում են, թե ինչ է տեղի ունենում իրենց կյանքում եւ շրջակա աշխարհում: 

Այսպիսով` տվյալ փորձարկումը ցույց է տվել, որ ձկները, սողունների եւ կաթնասունների նման, ի վիճակի են գիտակցել այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում արտաքին միջավայրում եւ իրենց օրգանիզմում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ