News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Eagles Of Death Metal խումբը Vice պարբերականին առաջին հարցազրույցն է տվել Փարիզի ահաբեկչություններից հետո:

Նոյեմբերի 13-ի ահաբեկչական գործողություններից մեկը տեղի էր ունեցել «Բատակլան» թատրոնում` այս խմբի համերգի ընթացքում, գրոհի հետեւանքով 89 մարդ էր զոհվել, այդ թվում նաեւ` Eagles Of Death Metal-ի իրացման հարցերով մենեջեր Նիկ Ալեքսանդրը: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով ընդհանուր առմամբ 129 մարդ է զոհվել:

«Հանդիսատեսը մեր գրիմանոցում էր թաքնվում, եւ մարդասպանները ներխուժեցին այնտեղ», — վերհիշում է խմբի առաջատար Ջեսի Հյուզը: «Նրանք սպանեցին բոլորին, բացի այն տղայից, որը թաքնվել էր իմ կաշվե բաճկոնի տակ: Մարդիկ մեռած էին ձեւանում` այնքան վախեցած էին: Այնքան մարդ զոհվեց հիմնականում նրա համար, որ չէր ուզում լքել ընկերներին, մարդիկ իրենց մարմնով պաշտպանում էին իրար», — ասել է նա, գրում է Gazeta-ն:

Հյուզը հույս է հայտնել, որ Eagles of Death Metal-ը առաջին խումբը կլինի, որը հանդես կգա «Բատակլանում», երբ թատրոնը նորից բացեն: «Ես շատ եմ ուզում վերադառնալ Փարիզ: Մեր ընկերները եկել էին ռոքնռոլ լսելու ու մահացան, իսկ ես ուզում եմ վերադառնալ ու ապրել», — ասել է երաժիշտը:

Համահիմնադիր Ջոշ Հոմմը հաստատել է, որ խումբը կշարունակի եվրոպական շրջագայությունը, որը հետաձգվել էր ահաբեկչական գործողությունների պատճառով: Այժմ Հոմմն իր բարեգործական Sweet Stuff Foundation հիմնադրամի միջոցով նվիրատվություններ է հավաքում փարիզյան գրոհների զոհերի օգտին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում արտակարգ դրությունը դադարեցվել է
130 մարդ զոհվել էր, ավելի քան 350-ը՝ վիրավորվել…
Ֆրանսիայում ԱԺ ընտրություններում անվտանգությունը կապահովեն 50.000 զինվորներ
Քվեարկությունն անցկացվելու է արտակարգ դրության ռեժիմի գործողության պայմաններում...
Օլանդը հատուկ ծառայություններից պահանջել է Ֆրանսիայում ահաբեկչություններ թույլ չտալ
Օլանդը հատուկ ծառայություններից եւ անվտանգության ուժերից պահանջել է բոլոր ջանքերը ներդնել Ֆրանսիայում նոր ահաբեկչություններ թույլ չտալու համար…
2015թ. ահաբեկչություններից հետո 1.5 մլն-ով պակաս զբոսաշրջիկ է այցելել Փարիզ
Միայն Ճապոնիայից զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 41.2%-ով...
Ֆրանսիայում արտակարգ դրությունը կերկարաձգեն մինչեւ 2017թ. հուլիսի 15-ը
Երկրում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել անցյալ տարվա նոյեմբերի 13-ի ահաբեկչություններից հետո...
Օլանդը Փարիզի Stade de France-ի ահաբեկչության զոհերին նվիրված հուշատախտակ է բացել
Դրա վրա փորագրված է 63-ամյա վարորդ Մանուել Դիասի անունը, որն այդ օրն իրականացրած ահաբեկչությունների շարքի առաջին զոհն էր…
Ամենաշատ