News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Հայկաշեն համայնքով անցնող խմելու ջրի խողովակատարի մի հատվածը արդեն երկու շաբաթ է՝ ինչ վնասվել է, եւ ջուրն անխնա հոսում է դեպի շրջակա մշակովի հողատարածքները: Ջուրն այդ ընթացքում այնքան է հոսել, որ, կուտակվելով խողովակատարին հարակից գյուղացիների կողմից մշակվող առվույտի (յոնջա) արտերում, առաջացրել է ճահճացում: NEWS.am-ի թղթակիցը եղել է դեպքի վայրում եւ արձանագրել  տեղի ունեցածը:

Թե ինչն է եղել խողովակի վթարի առաջացման պատճառը, դեռեւս հայտնի չէ, սակայն հնարավոր պատճառ կարող է լինել խողովակատարի այդ հատվածում կատարվող աշխատանքները: Նշենք, որ այդ աշխատանքներն իրականացվում են «Խաչատուր Բիտենց գրուպ» ընկերության կողմից: «Խաչատուր Բիտենց գրուպ»-ը իրականացնում է խողովակատարի փականների փոխման եւ վերանորոգման աշխատանքներ եւ այդ նպատակով համապատասխան տեխնիկա է կիրառում: Ըստ նախագծի՝ կան ջրահանգույցներ, որոնք ընկերությունը էքսկավատորով քանդում եւ վերացնում է:

Ընկերության տնօրեն Աշոտ Խաչատրյանը չբացառեց, որ վթարը կարող էր առաջանալ իրենց կողմից իրականացվող աշխատանքների հետեւանքով:  Նա նաեւ նշեց, որ վթարի մասին տեղյակ են պահել «Հայջրմուղ» ընկերությանը: Ընկերության աշխատակիցները կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել, սակայն ջրի հոսքը չի դադարում: Համայնքի բնակիչների խոսքով՝ Հայկաշենի գյուղապետը դեպքի մասին տեղյակ է պահել Արմավիրի մարզպետին, ով իր հերթին դիմել է համապատասխան մարմիններին՝ վթարի հետեւանքները վերացնելու ակնկալիքով: Գյուղացիները հույս ունեն, որ տարածքային կառավարման նախարարությունը միջոցներ կձեռնարկի՝ իրենց հասցված վնասը փոխհատուցելու ուղղությամբ:

«Հայջրմուղից» խոստացել են եկող երկուշաբթի օրվանից սկսել վթարի հետեւանքները վերացնելու աշխատանքները: Նրանք նշել են, որ եթե այս պահին համապատասխան փակեն ջրի ակունքը, ապա Երեւանի կեսից ավելին մի քանի օրով կջրազրկվի: «Միթե ավելի նպատակահարմար չէ թեկուզ երկու օրով տեղի ունենա ջրազրկում, քան թանկարժեք հեղուկն անխնա հոսի»,-նկատեց վրդովված հայկաշենցիներից մեկը:

Հ.Գ. Հարկ է նշել, որ ջրատարի վթարը վնաս է պատճառել ոչ միայն համայնքի գյուղացիների արտերին, այլ նաեւ հարակից անմշակ հողատարածքներին: Դրանց տերերը,  NEWS.am-ի տեղեկություններով, նշված հողատարածքներում մտադիր են ձկնաբուծարաններ կառուցել: Նրանք մտավախություն ունեն, որ ջրի ահռելի քանակով լցված հողը առաջիկայում հնարավոր չի լինի մշակել՝ հետագայում համապատասխան ավազաններ կառուցելու համար:   

 

Լուսանկարը եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի


!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ