News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Անելիք բանկի» իրավաբան 32-ամյա Հովհաննես Աթայանի սպանության մեղադրանքով կալանավորված 54-ամյա Մկրտիչ Պողոսյանի մասին NEWS.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել։ Պարզվում է՝ Պողոսյանը նախկինում դատապարտված է եղել։ 1991 թվականին նա 2,5 տարի ազատազրկվել է մի մարդու մահվան համար, ով աշխատել է իր հացի արտադրամասում։

Մկրտիչ Պողոսյանը հացի արտադրամաս է ունեցել, որտեղ բռնկված հրդեհի հետեւանքով աշխատակիցը մահացել է։ Պողոսյանը ազատազրկվել է այն պատճառով, որ արտադրամասում չի պահպանել հակահրդեհային կանոնները։

Ձեռնարկատիրական գործունեությունը անհաջողության է մատնվել նաեւ հյուրանոցային բիզնեսում։ Նա Երեւանում հյուրանոց է ունեցել, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով այն կորցրել է։ Կորցրել է նաեւ իր տունը եւ ողջ ունեցվածքը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նա իր գործարքները կատարել է «Անելիք բանկի» միջոցով եւ հերթական խնդիրների պատճառով էլ դիմել է նման քայլի։ Սակայն սպանության պատճառները դեռ պարզվում են, պաշտոնապես որեւէ բան հայտնի չէ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Վարդանանց փողոցում նոյեմբերի 24-ին, ժամը 20:30-ի սահմաններում, կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով տեղում մահացել է «Անելիք բանկի» իրավաբան Հովհաննես Աթանյանը:

Նշենք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկել։ Պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով)։

Մկրտիչ Պողոսյանը նոյեմբերի 25-ին հայտնաբերվել է, իսկ նոյեմբերի 26-ին կալանավորվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ