News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանի Առողջապահության նախարարությունը արգելք է դրել դեղերի գովազդի չհամաձայնեցված տեքստերի վրա: Այդ մասին որոշումը կայացվել է Հայաստանի Կառավարության նոյեմբերի  26-ի նիստին:

Հիշեցնենք, որ 2010-ին Կառավարությունը դեղերի եւ բուժտեխնիկայի գովազդի տեքստերն ազատել էր  համաձայնեցման անհրաժեշտությունից: Այնուամենայնիվ, Առողջապահության նախարարության դիտարկումների համաձայն, դա հանգեցրել է անբարեխիղճ գովազդի դեպքերի աճի, ինչը դեղերի դեպքում հատկապես վտանգավոր է:   Այսուհետ գովազդում պետք է նշվեն Առողջապահության նախարարության կողմից գովազդի թույլտվության համարը եւ թիվը:  Հիվանդների կարծիքները չեն կարող մեջբերվել:   Արգելված է «հրաշք-դեղամիջոցների» գովազդը, այսինքն` բուժման այնպիսի միջոցների, որոնք բժշկական անհիմն արդյունքներ են առաջարկում կամ էլ այնպիսի հիվանդությունների իսպառ վերացում, որոնք ժամանակակից բժշկությունը լիովին բուժելի չի համարում:  Եթե   գովազդվող բուժտեխնիկան հրահանգների հետ ծանոթացում է պահանջում, գովազդում պիտի հիշատակվի դա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ