News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի դատախազի զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Դիլիջանի քննչական բաժնի քննիչն իր վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնից ստացված գրության հիման վրա Արթուր Մ.-ի՝ Դիլիջան քաղաքի Աթաբեկյան փողոցի 18 տանը  խուզարկություն կատարելու՝ դատարանի կողմից թույլտվություն ստանալու վերաբերյալ որոշման կատարումը հանձնարարել է ոստիկանության Դիլիջանի բաժնին, սակայն մինչ հետաքննության մարմնի կողմից փաստացի խուզարկություն կատարելը, նախորդ օրը քննիչը Արթուր Մ.-ի հարցաքննության ժամանակ պարզելով, որ վերջինս բնակվում է նույն փողոցի 16-րդ տանը, միջոցներ չի ձեռնարկել դատարանի որոշման մեջ նշված հասցեում կատարվող ապօրինի խուզարկությունը կանխելու համար:

Բացի այդ, ըստ դատախազի զեկուցագրի՝ ՀՀ ոստիկանութան Դիլիջանի բաժնի հատուկ ծառայություն իրականացնող անձը, դատարանի որոշման հիման վրա հիշյալ փողոցի 18-րդ տան փոխարեն, խախտելով բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, խուզարկությունը կատարել է Արթուր Մ.-ին պատկանող նույն փողոցի 16-րդ տանը եւ հայտնաբերել է զգալի չափի «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց եւ երեք հատ սառը զենք հանդիսացող դանակներ, որպիսիք ենթադրաբար կարող էին հիմք հանդիսանալ վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկելու համար, մինչդեռ պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսեւորելու հետեւանքով, իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում հասարակության եւ պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս, այն է՝ բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների անթույլատրելիության պատճառով վերացել է ենթադրյալ հանցանք կատարած Արթուր Մ.-ին քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը:

Հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ