News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սթոքհոլմից  150 կմ հեռավորության վրա գտնվող նախկինում խաղաղ գյուղը հակամարտությունների շարքի է բախվել փախստականների քսան ընտանիքի ժամանումից հետո, գրում է  Gazeta-ն` վկայակոչելով Daily Mail-ին:

Գյուղի բնակիչների դժգոհությունն է առաջացրել այն, որ իրենք անընդհատ վիրավորանքներ են փոխանակում ներգաղթյալների հետ եւ նույնիսկ իրար վրա քար են նետում:  Դեպքեր են արձանագրվել, երբ փախստականները տեղի բնակիչների մեքենաներն են այրել: Նշվում է, որ նորեկների երեխաները ստիպված են լինում ոստիկանների ուղեկցությամբ դպրոց հասնել:  

Պարբերությունը տեղեկացնում է, որ նման դեպքերը ներկայումս հազվագյուտ չեն Շվեդիայում, որն նախկինում հպարտանում էր ներգաղթյակների հանդեպ հանդուրժողականությամբ: Վերջին երկու ամսվա ընթացքում ցուցարարները ներգաղթյալների  17 կենտրոն են այրել, իսկ իշխանությունները զգուշացրել են, որ երկրում լարվածության աճը ժամանակի ընթացքում կարող է սպանությունների հանգեցնել: 

Մայքլ Օմոնը, որը 1200 բնակիչ ունեցող գյուղի խորհրդի անդամ է, ասել է, որ խնդիրն այն է, որ տեղի բնակիչները չեն ուզում ապրել ներգաղթյալների կողքին:  

«Ռասայական լարվածությունը գյուղը երկու խմբի է բաժանել` նրանք, ովքեր աջակցում են եկածներին եւ նրանք, ովքեր ուզում են, որ վերոհիշյալ մարդիկ հեռանան: Ինտեգրացիան վատ է ընթանում, որովհետեւ այդ մարդիկ ուրախ չէին փախստականների գալուն», — ասել է Օմոնը:

«Մեզ մոտ հարկերն ամենաբարձրն են, որովհետեւ այդ եղանակով մենք վճարում ենք ներգաղթյալների փոխարեն», — հավելել է նա: Տեղի խորհրդի ներկայացուցիչը պատմել է, որ ամեն նորեկ շաբաթական մոտ  30 եվրո է ստանում, ինչը հարկատուների դժգոհությունն է առաջացնում:

Տեղացի սպա Անդերս Փիթերսոնը ընդունում է, որ շատերին է վրդովեցրել փախստականների գալը: Նա հույս ուներ, որ տեղի բնակիչները նրանց կօգնեն ինտեգրվել եւ բոլորովին չէր կարող ենթադրել, թե անհրաժեշտ կլինի ներգաղթյալների երեխաներին դպրոց ուղեկցել:  Հոդվածի հեղինակն ընդգծում է, որ ուսուցիչները հրաժարվում են ուղեկցել դպրոցականներին, որովհետեւ վախենում են, որ իրենք եւս  «ատելության թիրախ» կդառնան:

Խնդիրները սկսվել են սեպտեմբերին, երբ ներգաղթյալների խումբը քարեր է նետել տեղի բնակիչների մեքենաների վրա, որոնք հետագայում սկսել են խմբեր կազմել եւ քարեր նետել նորեկների տների ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ