News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իգարկա օդանավակայանի թռիչքուղուց օդ բարձրանալուց մի քանի րոպե հետո կործանված, «Տուրուխան ավիա» ընկերությանը պատկանող «Մի-8» ուղղաթիռի անձնակազմը ամենափորձառուներից մեկն էր ավիաընկերությունում: Նախնական տեղեկություններով, թռիչքը սպասարկել է երկու օդաչուից եւ մեկ բորտմեխանիկից կազմված անձնակազմը, որոնք բոլորն էլ մահացել են:

Ուղղաթիռի հրամանատարը 54-ամյա Ալեքսանդր Մոնախովն է, որն իր կյանքում թռել էր ընդհանուր առմամբ, 9019 ժամ եւ ոչ մի պատահար նրա հետ տեղի չէր ունեցել:

Երկրորդ օդաչուն 53-ամյա Լեւոն Թանանյանն է, որը նույնպես մեծ փորձ ուներ (9383 ժամ թռիչք), հաղորդում է Lifenews-ը:

Ուղղաթիռի անձնակազմի 3-րդ անդամը 54-ամյա բորտմեխանիկ Ռադիկ Վալեեւն է, որն իր ակտիվում ունեցել է 8315 ժամվա թռիչք:

Հիշեցնենք, որ ուղղաթիռը կործանվել է ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Տուրուխանի շրջանում:

Նշենք, որ Ռուսաստանում հայաստանի դեսպանատնից NEWS.am-ին հայտնեցին, որ այս պահին ճշտում են զոհերի թվում ՀՀ քաղաքացիների եւ հայերի առկայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ