News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայտնի են դարձել ղարաբաղյան հակամարտության գոտում սպանված ադրբեջանցի երկու դիվերսանտների անունները:

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության, սպանված դիվերանտներն են Ջալիլաբադի շրջանից զորակոչված Ահմեդ Հուսեյնաղա օղլի Աբդուլլաեւը՝ ծնված 1976թ., եւ Խաթաինի շրջանից զորակոչված Ֆարիդ Գյուլաղաօղլի Ահմեդովը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, սեպտեմբերի 4-ին՝ ժամը 06:50-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան ուղղությամբ (Ջրաբերդ բնակավայրից մոտ 2կմ արեւելք) արձանագրվել է հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի հերթական առաջխաղացման փորձ:

Ադրբեջանական դիվերսիոն խումբը նպատակ է ունեցել գերեւարել որեւէ հայ զինվորի:Խումբը բաղակացած է եղել 8 անձից եւ ԼՂՀ ՊԲ դիրքերի վրա է հարձակվել 3 ուղղություններով: Դիվերսանտներից մեկը ցատկել է խրամատ եւ ձեռնամարտի բռնվել ժամկետային զինծառայողների հետ: Ժամկետային զինծառայող Արման Մանուկյանին հաջողվել է տապալել ադրբեջանցի հատուկջոկատայինին, իսկ վրա հասած ծառայակիցը գնդակահարել է հակառակորդին:

Սպանված ադրբեջանցի դիվերսանտը մոտ 25-30 տարեկան, մկանոտ երիտասարդ էր, եղել է բավական լավ զինված, մասնավորապես նրա մոտից հայտնաբերվել են իսրայելական արտադրության գիշերային տեսասարք, դանակներ, խլացուցիչով ինքնաձիգ: Դեպքի վայր է ժամանել ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ