News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վիետնամի Նամդին նահանգում գտել են աշխարհի ամենագեր կատվի կոչման նոր հավակնորդի: Ենթադրվում է, որ Միու անունով կենդանու քաշը կկազմի 20 կգ է: Այդ մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը:

Կատվի տերը մի 75-ամյա կին է՝ Չան Թխի Նգան: Նա կատվին գնել էր տասը տարի առաջ, երբ Միուն դեռ նորմալ չափերի փիսիկ էր: Միուին մյուս կատուներից տարբերում էր ամեն ինչ ուտելու ապշեցուցիչ ունակությունը, գրում է թերթը: Տիրուհու խոսքով, իրեն զարմացնում էր Միուի արագ աճը: «Մի անգամ նա մեկ ամսում գրեթե մեկ կիլոգրամ քաշ էր հավաքել»,- հայտնել է Չան Տխի Նգան:

Կատուն դրաձել է տեղական աստղ: Կնոջը բազմիցս առաջարկել են վաճառել իր կատվին, սակայն նա միշտ հրաժարվել է: «Նա ինձ համար ասես ընկեր, կամ որդի, կամ էլ թոռնիկ լինի»,- հավաստիացնում է վիետնամուհին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ