News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն իր աշխատավարձի կարիքն ունի եւ չի հրաժարվում դրանից՝ հանուն Շիրակի մարզի անօթեւան բնակիչների, ինչպես դա արել է Գյումրիի քաղաքապետ Սամվել  Բալասանյանը։

«Ինձ պետք է ստանալ աշխատավարձը»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ֆելիքս Ցոլակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Բալասանյանի պես  չի հրաժարվում աշխատավարձից (վերջինս հայտարարել էր, որ քանի դեռ  կլինի տնակում ապրող մի գյումրեցի, ինքն աշխատավարձ չի ստանա): Հարցին, թե սոցիալական պայմաննե՞րն են ստիպում, նա դրական պատասխան տվեց:

Դիտարկմանը, թե այնուամենայնիվ  Բալասանյանի այդ հայտարարությունից 1,5 ամիս անց ի՞նչ է փոխվել Գյումրիում, որեւէ մեկի տանիքի հարցը լուծվել է, Ցոլակյանը պատասխանեց․ «Երկար թեմա է, շատ փոփոխություններ են եղել։ Մեծ կառույցներ են հանձնվել շահագործման, բավականին փողոցներ են կառուցվել։ Փողոցները բավականին բարեկարգվել են»։

Նշենք, որ Բալասանյանը հայտարարել էր, որ երկրաշարժից 27 տարի անց դեռեւս 8 հազար գյումրեցի ապրում է անմարդկային պայմաններում։ 

Դիտարկմանը, թե հանրաքվեն  նախորդում է 1988-ի ավերիչ երկրաշարժի տարելիցին՝ դեկտեմբերի 7-ին, որի հետեւանքները դեռեւս շտկված չեն, հազարավոր քաղաքացիներ տնանկ են ու դժգոհ  իշխանություններից, մտավախություն չունե՞ն, որ  հանրաքվեի արդյունքները Շիրակի մարզում  «այո»-ի օգտին չեն լինելու, Ցոլակյանն ասել է․«Չեմ  կարծում, որ այդպես է, դա կերեւա հանրաքվեի արդյունքներն ամփոփելու ժամանակ։ Դե դեկտեմբերի 6-ը ժամկետի հետ էր պայմանավորված,  կարգ կա, համընկավ այդ կիրակիի հետ»։

Մարզպետը  հավաստիացրել է, թե  իր ու Բալասանյանի  նկատմամբ Սերժ Սարգսյանի  վերաբերմունքը բացասական առումով չի փոխվել, ինչի մասին գրել էին լրատվամիջոցները։ «Չկա այդպիսի բան։ Ոչ, ես նորից եմ պնդում, որ ոչ մի նման բան չի եղել»։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ