Նոյեմբերի 26-ին, ժամը 01.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել, որ սուր թունավորումով բուժօգնության են տեղափոխվել Փարպի գյուղի 3 բնակիչներ
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են տան խոհանոցում գտնվող գազօջախի փականը անզգուշությամբ բաց թողնելու հետեւանքով առաջացած գազի արտահոսքից:
Կատարվում է հետաքննություն: