News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ՆԳՆ-ն եւ Գլխավոր դատախազությունը հայտարարություն են տարածել Բաքվից 30 կմ հեռավորության վրա գտնվող Նարդարան ավանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հայտարարություն է տարածել:

«Զինված արմատական իսլամիստական խումբը մի շարք սադրանքներ, ահաբեկչություններ եւ զանգվածային անկարգություններ էր պատրաստում: Խումբը վնասազերծելու նպատակով ՆԳՆ-ն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել: Պարզվել է, որ Թալե Բաղիրովը, Էլման Աղաեւը, Զուլֆուգար Միքյաիլովը եւ Աբուլֆազ Բունյաթովը պլանավորում էին բռնի ուժով փոխել երկրում սահմանադրական կարգը եւ շարիաթի օրենքներ հաստատել: Այդ կապակցությամբ նրանք ստեղծել էին «Մուսուլմանական միասնություն» շարժումը: Նրանք համախոհներ էին հավաքագրում եւ զենք մատակարարում նրանց»,- ասված է հաղորդագրության մեջ:  Բացի այդ, պարզվել է պետական պաշտոնյաների ցուցակը, որոնց դեմ ահաբեկչություններ էին կազմակերպվում: Խոմբը վնասազերծելու համար Նարդարանում նոյեմբերի 26-ին հատուկ գործողություն է իրականացվել: Զինված անձինք դիմադրություն են ցույց տվել եւ նռնակներ նետել: Ոստիկանների վրա կրակ բացած անձանցից 4-ը սպանվել են, մի քանիսը վիրավոր են: Սպանվել է նաեւ 2 ոստիկան:

Կալանավորվել է 14 մարդ: Հարուցվել է քրեական գործ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ