News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հանրաքվեին ընդառաջ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում  կադրային փոփոխությունները շարունակվում են։

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ այսօր՝ նոյեմբերի 25-ին,  ազատվել է Անձնագրային եւ վիզաների վարչության   Արտաշատի տարածքային  բաժանմունքի ղեկավար էդիկ Ղազարյանը։ Նրա փոխարեն նշանակվել է նույն բաժնի  աշխատակից Մարիամ Սարգսյանը։

Հարցին, թե  կադրային փոփոխությունն առնչվո՞ւմ է  դեկտեմբերի 6-ին սպասվող հանրաքվեի հետ, ոստիկանության լրատվական ծառայությունից  միայն պատասխանել են,  որ նախկին պետն ազատվել է սեփական դիմումի համաձայն։

 Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ փոխվեց նաեւ Անձնագրային եւ վիզաների վարչության պետը։

Տպել
Ամենաշատ