News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը չորեքշաբթի COPE ռադիոկայանի մարզական հաղորդումներից մեկի եթերում հանդես է եկել Մադրիդի «Ռեալի» եւ Դոնեցկի  «Շախտյորի» միջեւ հանդիպման մեկնաբանի դերում, տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստին»:

Ծրագրին մասնակցում էր նաեւ Իսպանիայի վարչապետի  10-ամյա որդին` Խուանը: Երբ հաղորդավարը տղային հարցրել է, թե ինչ է մտածում իսպանացի հայտնի մարզական մեկնաբան Մանոլո Լամայի կողմից FIFA EA տեսախաղի մեկնաբանության մասին, վերջինս ասել է, թե մեկնաբանությունները  «կարող էին ավելի լավը լինել, եթե չասենք, որ դրանք իսկական աղբ են: Ռախոյը սկզբում ծիծաղել է, իսկ հետո մի երկու անգամ թեթեւորեն հարվածել է տղայի վզակոթին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ