News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովն իրեն խոշոր խաղարարի տեղ է դրել: 

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ-ն, վերոհիշյալ գործիչը Twitter-ի իր էջում գրել է. «Ադրբեջանը ցավում է, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերություններն այսքան սրվել են: Թուրքիան մեր ամենամոտ դաշնակիցն է: Ռուսաստանը եւս մեզ մտերիմ, բարեկամական երկիր է»:

Փորձելով սեփական եւ օտար աչքերում բարձրացնել իր կարեւորությունը` Մամեդովը գրում է. «Ադրբեջանը շատ է ուզում, որ իր բարեկամների միջեւ դիմակայություն չլինի: Ադրբեջանը պատրաստ է իր ներդրումն ունենալ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում լարվածության լիցքաթափման գործում», - հավելել է Ն. Մամեդովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ