News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի կինը հարձակման է ենթարկվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել շտաբը:

Հաղորդագրությունում ասվում է, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ի սահմանում, երբ Նանոր Բարսեղյանը դուրս է եկել Ամիրյան փողոցի վրա գտնվող «Բիբլոս» բանկի մասնաճյուղի շենքից, հարձակվել են նրա վրա, քաշքշել և, հափշտակելով պայուսակը, որտեղ եղել են փաստաթղթեր և անձնական իրեր եւ գումար,  փախուստի դիմել:

Ըստ հաղորդագրության՝ բացի այդ, նոյեմբերի 23-ի երեկոյան Նանոր Բարսեղյանը, մոտենալով «Մարիոթ Հայաստան» հյուրանոցի մոտ կայանած իր ավտոմեքենային, տեսել է, որ անվադողից ամբողջ օդը բաց են թողել: Նոյեմբերի 25-ի երեկոյան իր ավտոմեքենայով տուն գնացող Նանոր Բասեղյանին հետապնդել են ՎԱԶ 2121 (Նիվա) մակնիշի 20 ou 700 պետհամարանիշի մուգ ապակիներով ավտոմեքենայով: Հետապնդման ընթացքում մի քանի անգամ ավտոմեքենայով փակել են նրա ճանապարհը՝ փորձելով ստեղծել ավտոմեքենաների բախման և ֆիզիկական բռնության հավանականության տպավորություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ