News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Երեւանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում այսօր` նոյեմբերի 26-ին, տեղի ունեցավ հայ թատրոնի եւ կինոյի մեծանուն դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Վարդուհի Վարդերեսյանի հոգեհանգստի արարողությունը (ֆոտոռեպորտաժ):

Հոգեհանգստին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը`առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մի շարք այլ քաղաքական եւ մշակութային գործիչներ:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ թատրոնը մեծ դերասանուհու կորցրեց:

«Որպես մարդ, որպես կին, որպես դերասանուհի եզակի ու անկրկնելի էր: Նրա մահով թատրոնը մեծ դերասանուհու կորցրեց, եւ նրա տեղը դատարկ կմնա»,-ասաց Մշակույթի նախարարը:

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի խոսքով` Վարդուհի Վարդերեսյանը ոչ միայն որպես դերասանուհի էր անկրկնելի, այլեւ որպես մարդ:

«Պատիվ եմ ունեցել Վարդուհի Վարդերեսյանի հետ նույն բեմում լինել, նրա խաղընկերը լինել եւ կարող եմ ասել, որ մենք մեծ դերասանուհի կորցրինք»,-ասաց Արմեն Էլբակյանը:

Նշենք, որ սիրված դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը մահացել էր նոյեմբերի 24-ին` 87 տարեկան հասակում: Դերասանուհին վատառողջ էր:

Վարդուհի Վարդերեսյանին վերջին հրաժեշտ կտան վաղը` նոյեմբերի 27-ին` 12:00-14:00-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Դերասանուհու աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ