News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մարդը կարող է ինքնակրթությամբ զբաղվել՝ օգտագործելով մտածողությունը: Այսպիսի եզրահանգման են եկել Էքսեթերի համալսարանի գիտնականները:

Անցկացրած հետազոտության ընթացքում փորձի մասնակիցներին բաժանել են մի քանի խմբի եւ բոլորին հանձնարարել զամբյուղ հյուսել:

Ըստ Informing-ի, առաջին խումբը պետք է ուսումնասիրեր զամբյուղն ու նույնպիսին հյուսեր: Երկրորդ խմբի կամավորները պետք է զամբյուղ հյուսել սովորեին գրքերի եւ հատուկ գրականության օգնությամբ: Իսկ երրորդ խմբի անդամները պետք է հետեւեին փորձի մյուս մասնակիցներին եւ հյուսեին այն:

Արդյունքում, այն խմբի մասնակիցները, որոնք նախապես ուսումնասիրել են պատրաստի զամբյուղները, առաջադրանքը մյուսներից ավելի լավ են կատարել:

Մասնագետների խոսքով, զարգացման ճանապարհին մշակույթը հիմնվում է ոչ միայն սովորելու, այլեւ մարդու՝ ինքնուրույն եւ ստեղծագործաբար մտածելու ունակության վրա: Դրա շնորհիվ մարդն անցել է Հոմո Սափիենս տեսակին եւ հասել քաղաքակրթության զարգացման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ