News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Դատապարտյալ Սպարտակ Դանիելյանի կողմից կատարված հափշտակության 40 դրվագ է բացահայտվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ըստ ՔԿ տարածած հաղորդագրության՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում դատապարտյալ Դանիելյանը, միայնակ կամ այլ անձանց հետ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով, տասնյակ քաղաքացիների վստահությունը չարաշահելու եւ խաբեության եղանակով, մարտ-նոյեմբեր ամիսների ընթացքում հափշտակել է բազմաթիվ բջջային հեռախոսներ, համակարգչային սարքեր եւ այլ ապրանքներ:

Այսպես՝ դատապարտյալն իր կողմից օգտագործվող բազմաթիվ հեռախոսահամարների միջոցով զանգահարել է «List.am» ինտերնետային կայքում տարբեր ապրանքների, մասնավորապես` «Iphone» տեսակի բջջային հեռախոսների,  համակարգիչների եւ այլ տեխնիկական սարքերի վաճառքի հայտարարություններ տեղադրած անձանց, վերջիններիս ներկայացել տարբեր անուն-ազգանուններով եւ ապրանքի գումարը անկանխիկ վճարելու պայմանով /բանկային փոխանցման եղանակով/ ցանկություն հայտնել գնել դրանք:

Հանցավոր մտադրություններն ի կատար ածելու համար նույն կայքի միջոցով հեռախոսակապ է հաստատել տաքսի ծառայություններ մատուցող հայտարարություններ տեղադրած անձանց հետ, նրանց ներկայացել որպես տարբեր ընկերությունների տնօրեն եւ առաջարկել իր մոտ աշխատել որպես առաքիչ` խոստանալով բարձր վարձատրություն, որից հետո վերջիններիս, արդեն որպես տնօրեն, հանձնարարել է կատարել պատվերներ եւ ցուցումներ տվել՝ ապրանքները տարբեր քաղաքացիներից վերցնելու, դրանք տարբեր վաճառակետերում վաճառելու կամ այլ անձանց փոխանցելու վերաբերյալ:

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է նշված մեխանիզմով կատարված հափշտակության շուրջ 40 դեպք։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Սպարտակ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է:

Քննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ դատապարտյալը ներկայումս էլ շարունակում է իր հանցավոր գործունեությունը եւ կատարում նոր խարդախություններ։ Բացի այդ, պարզվել է նաեւ, որ քրեակատարողական հիմնարկի տարածքից նշված մեխանիզմով կատարվող խարդախության դեպքերը լայն տարածում են գտել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ