Ռուսական ինքնաթիռները Սիրիայում «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման, ինչպես նաեւ «Իսլամական պետության» զինյալների են ոչնչացրել: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Նա պարզաբանել է, որ Իդլիբ նահանգում Սու-25-երը հարվածներ են հասցրել «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի զինյալների դիրքերի ուղղությամբ:
«Ավիացիոն ռումբերի ուղղակի հարվածների արդյունքում ոչնչացվել է մեկ տանկ, երկու զրահամեքենա, ականանետերով երեք ավտոմեքենա: Հակառակորդը կենդանի ուժի զգալի կորուստներ է ունեցել»,- հավելել է Կոնաշենկովը: