Նովոսիբիրսկում մեքենայում պայթյունի հետեւանքով զոհվել են օրենսդիր ժողովի պատգամավորն ու նրա ամուսինը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ՔԿ Նովոսիբիրսկի մարզի քննչական վարչության ներկայացուցիչ Անաստասիա Կուլեշովան:
«Պայթյունը տեղի է ունեցել ավտոմեքենայում: Տուժել են Օրենսդիր ժողովի պատգամավորն ու նրա ամուսինը»,- ասել է գործակալության զրուցակիցը: Խոսքը պատգամավոր Օքսանա Բոբրովսկայայի մասին է:
Հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ մասով («Երկու եւ ավելի անձանց սպանություն»):
Օրենսդիր ժողովի պատգամավոր Օքսանա Բոբրովսկայան «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ էր: