Սպիտակ տունը փակվել է այն բանից հետո, երբ անհայտ տղամարդը փորձել է թափանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նստավայրի տարածք: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով CNN հեռուստաալիքին:
Հաղորդվում է, որ տղամարդը փորձել է ներս մտնել ցանկապատի վրայով, սակայն անմիջապես ձերբակալվել է անվտանգության պահպանության աշխատակիցների կողմից:
Ըստ Gazeta-ի, անվտանգության ծառայության աշխատակիցները ստուգում են մոտակա թաղամասերը:
Հաղորդվում է, որ աշխատանքային ժամանակացույցի համաձայն՝ Բարաք Օբաման Վաշինգտոնում է: