News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը պարզաբանումներ է տվել New York Times-ի հաշմանդամ լրագրողին ծաղրելու կապակցությամբ։

Նախօրեին Թրամփին սուր քննադատության էին ենթարկել այն բանից համար, որ Հարավային Քարոլինայի նահանգում ելույթի ժամանակ նա նմանակել է ֆիզիկական արատ ունեցող լրագրողին։ Լրագրող Սերժ Կովալեւսկին հայտարարել էր, որ Թրամփը մեջբերում է կարդացել 2011թ. իր հոդվածից, որում ինքը գրել էր սեպտեմբերի 11-ին Նյու Յորքի վրա հարձակումներից ուրախացած մարդկանց մասին, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Թրամփը նոյեմբերի 22-ի իր ելույթում ասել էր, որ արաբական թաղամասերի հազարավոր բնակիչներ ուրախանում էին Համաշխարհային առեւտրի կենտրոնի ահաբեկչությունների համար։  Դրան ի պատասխան՝ Կովալեւսկին նշել էր, որ չի հիշում, որ ինչ-որ մեկը խոսեր հազարավոր կամ անգամ հարյուրավոր ուրախացողների մասին։

«Դե ես չգիտեմ, ես ինչ եմ ասել։ Չեմ հիշում»,- ասել էր Թրամփը՝ նմանակելով արտրոգրիպոզով հիվանդ լրագրողի շարժուձեւը։

Թրամփն իր Թվիթերում գրել էր, որ ոչ ոքի վիրավորելու մտադրություն չի ունեցել եւ առհասարակ չգիտի, թե ինչ տեսք ունի լրագրողը, ինքն ուղղակի նմանակել է տարիներ առաջ ասած բառերը հետ վերցնող մարդու։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ