News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անգլիացի հնագետները կարծում են, որ Ուիլյամ Շեքսպիրի ավերված տան տեղանքում պեղումները կարող են լույս սփռել նրա կյանքի որոշ դրվագների վրա։ Նրանք պարզել են, որ Սթրաթֆորդ ափոն էյվոնի «Նյու Փլեյս» առանձնատանը, որտեղ ապրել է Շեքսպիրը կյանքի վերջին տարիներին, եղել է 20 սենյակ։ Դրանց թվում՝ մեծ խոհանոց եւ գարեջրատուն։ Ըստ փորձագետների՝ դա վկայում է տան տիրոջ բարձր կարգավիճակի մասին։

Shakespeare Birthplace Trust ընկերության ներկայացուցիչ Փոլ Էդմոնդսոնն ասել է, որ ինքը Շեքսպիրը նախընտրում էր ապրել մայրաքաղաքից հետո եւ Լոնդոն էր մեկնում միայն գործերով, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ վերջին 26 պիեսներից յուրաքանչյուրը կարող էր գրվել այս տանը, որտեղ Շեքսպիրն ապրել է 1597-1616թթ.։

Շենքը քանդվել էր 1759թ.տան նոր սեփականատիրոջ կողմից, ում դուր չէր գալիս Շեքսպիրի երկրպագուների մեծ ուշադրությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ