News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնը պարզաբանում է հրապարակել նոյեմբերի 19-ին երեկոյան 25-ամյա ծննդկանի արգանդում մահացած 36 շաբաթական պտուղի դեպքի վերաբերյալ:

Պարզաբանումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ. ««Շենգավիթ» ԲԿ ադմինիստրացիան մինչ օրս որեւէ պաշտոնական հայտարարություն չի արել` հիմնվելով «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի /Առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու մարդու իրավունքը/ պահանջի վրա: Այժմ հրապարակում ենք ստորեւ ներկայացված տեղեկատվությունը, քանի որ ստացել ենք իր ծննդաբերության մասին տեղեկությունները լրատվամիջոցներին տրամադրելու վերաբերյալ քաղ. Լարիսա Անդրանիկի Շախպազյանի գրավոր համաձայնությունը:

Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչ, հղի, 27.06.1990թ. ծնված Լարիսա Անդրանիկի Շախպազյանը «Շենգավիթ» ԲԿ նոյեմբերի 09-ի վաղ առավոտյան 02:00-ին բերվել է առանց ուղեգրի, ամուսնու մոր կողմից: Կինը ս. թ. 02.11-05.11-ին հոսպիտալացված է եղել «Արմավիր» ԲԿ-ում «Հղիություն 33 - 34 շաբաթ: Սպառնացող վաղաժամ ծննդ.» ախտորոշումով, որտեղ ստացել է կոսերվատիվ բուժում, իսկ դուրսգրման քաղվածքում նշանակվել է հակաանեմիկ բուժում «Սորբիֆեր»-ով: Մինչ «Շենգավիթ» ԲԿ դիմելը գտնվել է տանը:

Դիմելիս հղին գանգատվել է որովայնի ստորին հատվածներում կծկանքանման ցավերից ու, ըստ կնոջ խոսքերի, պտղաջրերի արտահոսքից:

Կինը ավագ հերթապահ բժշկի կողմից հոսպիտալացվել է հղիների ախտաբանության բաժանմունք, ուր իրականացվել են պահանջվող բոլոր հետազոտությունները, ընդ որում, իրականացվել է պտղաջրերի առկայության թեստ: Պտղաջրեր այդ պահին չեն հայտնաբերվել: Ախտորոշվել է «Հղիություն 33 – 34 շաբաթ, սպառնացող վաղաժամ ծննդաբերություն, բարդացած սոմատիկ անամնեզ, վահանաձեւ գեղձի դիֆֆուզ խպիպ»: Հղիության ողջ ընթացքում ստացել է «Էութիրոքս» 25 մգ դեղաչափով: Բաժանմունքում անմիջապես սկսվել է հղիության պահպանման եւ պտղի շնչական դիսթրես համախտանիշի կանխարգելիչ թերապիա:

Առավոտյան կինը զննվել է նաեւ մանկաբարձական բաժանմունքի պատասխանատուի կողմից: Նոյեմբերի 10-ի առավոտյան նշվել է պտղաջրերի արտահոսք, ախտորոշվել է «պտղապարկի բարձր կողմնային պատռում, չափավոր սակավաջրություն» ինչի կապակցությամբ սկսվել է նաեւ հակաբակտերիալ բուժում: Ընթացքում իրականացվել է էնդոկրինոլոգի խորհրդատվություն, հաստատվել է էութիրեոզ վիճակը, լրացուցիչ դեղորայք չի նշանակվել: Բուժման ամբողջ ընթացքում հղին գտնվել է բաժանմունքի անձնակազմի հսկողության տակ:

Ս. թ. նոյեմբերի 19 - ի առավոտյան ժամը 10-ից, հաշվի առնելով մանկաբարձական իրավիճակը (թոքերի հասունությունը, պտղապարկի բարձր կողմնային պատռումը հասուն պտղի պարագայում, պտղաջրերի շարունակական արտահոսքը), որոշվել է խթանել ծննդաբերությունը եւ կեսարյան հատման ցուցումների բացակայության պարագայում ծննդալուծել կնոջը բնական ճանապարհով: Ինդուկցիայի առաջին փուլի ավարտից հետո կինը ծննդաբերության մեջ չի մտել, որի պատճառով տրամադրվել է հանգիստ: Ընթացքում պտղի սրտի բաբախը վերահսկվել եւ գրանցվել է սարքերի միջոցով ժամը 17:00 եւ 20:00: Հերթապահ բժիշկը համայցի ժամանակ արթնացրել է քնած կնոջը, զննել նրան եւ ժամը 21:10 գրանցել է պտղի սրտի զարկի բացակայություն, արձանագրել է պտղի անտենատալ մահ, որը եւ հաստատվել է ՈՒՁ հետազոտությամբ:

Կինը ծննդալուծվել է ցավազրկման ներքո, բնական ճանապարհով` մահացած պտղով 20.11.2015 առավոտյան ժամը 07:30: Պտուղը ծնվել է պարանոցին եւ ստորին վերջույթներին պորտալարի ամուր փաթաթումով, պորտալարի երկարությունը կազմել է 47 սմ (կարճ պորտալար):

Ծննդաբերության ընկերքային շրջանը բարդացել է արգանդի պատին ընկերքի մասնակի ամուր կպումով եւ արյունահոսությամբ: Իրականացվել է ընկերքի ձեռքային անջատում եւ արգանդի բռունցքի վրա մերսում: Արյունահոսությունը արագ դադարեցվել է: Հաշվի առնելով ծննդաբերության ու ընկերքի ձեռքային անջատման ժամանակ արյան կորուստը, հետծննաբերական շրջանում ծննդկանին նաեւ էրիթրոցիտար զանգված է ներարկվել: Սույն թվականի նոյեմբերի 23-ին ժամը 19 – ին, կինը հարազատների ուղեկցությամբ ինքնակամ լքել է բաժանմունքը, չնայած այն բանին, որ վարող բժշկի ու ծառայության ղեկավարի կողմից մանրամասնորեն տեղեկացվել են հնարավոր բարդությունների մասին եւ նրանց հորդորել են մնալ կլինիկայում նշանակումները շարունակաբար ստանալու նպատակով:

Պտղի մահվան պատճառը եղել է կարճ պորտալարի պարագայում (47 սմ) պորտալարի ամուր փաթաթումը: Առավել ստույգ տվյալներ կտրամադրենք պաթոհիստոլոգիական հետազոտության արդյունքներից հետո»:

Հիշեցնենք, որ ծննդկանի հարազատները բժիշկներին են մեղադրում կատարվածի մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ