News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բաթումում օրերս կայացել է Բաթումի ֆուտզալի հայկական «Աղբյուր» թիմի, վերջինիս դրոշի, զինանշանի ինչպես նաեւ օրհներգի համատեղ շնորհանդեսը, որը կազմակերպվել էր Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության եւ «Աջարիայի հայերի միություն» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ ու ջանքերով:

Շնորհանդեսի սկզբում, տղամարդկանց «Բաթում» երգչախումբը կատարել է թիմի՝ «Զարթիր լաո» հանրահայտ հայրենասիրական երգի հիման վրա կազմված օրհներգը, որը մեծ ջերմությամբ է ընդունվել  ներկաների կողմից:

Իր ելույթում, Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, շնորհավորելով ներկաներին ու թիմին, խոսել է այն մասին, որ ազգային փոքրամասնության ներկայացուցիչներից /դիցուք՝ աջարահայերից/ կազմված  թիմի մասնակցությունը հյուրընկալող երկրի ազգային առաջնությանը, ինչը հնարավոր եղավ իրագործել այս տարի՝ մեծ իրադարձություն է ոչ միայն բաթումահայ համայնքի, այլեւ ողջ Վրաստանի համար՝ մասնավորապես սեփական ժողովրդավարական, տոլերանտ կեցվածքը մեկ անգամ եւս հաստատելու առումով: Դիվանագետը նշել է, որ աշխարհում հաշված երկրներ կան, որոնց ազգային առաջնություններին մասնակցել են հայերից կազմված թիմեր:

Ելույթ ունեցողները՝ բաթումահայ համայնքի հայկական կազմակերպություննների ղեկավարներն ու աջարահայության  հոգեւոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը, ինչպես նաեւ Աջարիայի կառավարության ու Բաթումի քաղաքապետարանի ներկայացուցիչները, ողջունելով թիմի ստեղծումը, նորանոր հաղթանակներ են մաղթել նրան:

Նշենք նաեւ, որ «Աղբյուր» թիմը, բացի Գլխավոր հյուպատոսությունից ու աջարահայ համայնքից, հովանավորվում է նաեւ Աջարիայի կառավարության եւ Բաթումի քաղաքապետարանի կողմից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ