News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ, նախարար Ռոբերտ Հարությունյանը «ԵՏՄ շրջանակներում աուդիտորային ծառայությունների միասնական շուկա ստեղծելու հարցերով ռուս-հայկական համագործակցություն» թեմայով կլոր սեղան քննարկման ժամանակ պատմել է ԵՏՄ երկրներում ծառայությունների միասնական շուկա ստեղծելու փուլերի եւ դրա հեռանկարների մասին։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԵՏՀ մամուլի ծառայությունից, կլոր սեղան քննարկման ժամանակ Ռոբերտ Հարությունյանն առանձնացրել է ԵՏՄ երկրների տնտեսությունների զարգացման համար ծառայությունների ոլորտի կարեւորությունը։ «Ծառայությունների ոլորտը որոշ երկրներում կազմում է ՀՆԱ մինչեւ 70 տոկոսը։ ԵՏՄ-ում դա 50 տոկոսն է, ինչը խոսում է ավելացված արժեքի ստեղծման մեջ այդ ծառայությունների էական դերի մասին»,- նշել է նախարարը։

Ինչպես հավելել է Ռոբերտ Հարությունյանը, ԵՏՄ շրջանակներում մշակվել է աուդիտորային ծառայությունների միասնական շուկայի ստեղծման ճանապարհային քարտեզ։ Մասնավորապես սահմանվել են աուդիտորային ծառայությունների մասին պայմանագրերի նախապատրաստման եւ համաձայնեցման ժամկետները, որոնցում նշված են լինելու աուդիտի միջազգային չափանիշներին անցնելու երկրների պարտականությունները։ Դա հատկապես կարեւոր է, քանի որ շուկայի զարգացման հետ միաժամանակ պետք է զարգանա նաեւ երրորդ երկրներ արտահանումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ