Շանհայում ընթացող The Grand Slam Final Chess Masters սուպերմրցաշարի երրորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով խաղաց ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ:
Կրամնիկի լայն ճակատով գրոհից հետո Արոնյանը գրագետ պաշտպանվում էր, իսկ 31-րդ քայլին ստիպեց սխալվել մրցակցին: Յոթ քայլ հետո կողմերը համաձայնեցին ոչ ոքիի:
Առաջին շրջանում Արոնյանը գեղեցիկ ու հաշվենկատ խաղով 9 հնարավորից վաստակեց 5 միավոր եւ վաղը` 4-րդ տուրում երկրորդ անգամ կմրցի չինացի Վան Հաոյի հետ: Առաջին պարտիայում հաղթել էր Արոնյանը: