News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Երեւանում նոյեմբերի 27-ին մեկնարկել է ԱՊՀ անդամ երկրների բնակչության աշխատանքի, միգրացիայի եւ սոցիալական ապահովության հարցերով խորհրդատվական խորհրդի նիստը։ Լրագրողներին  հետ զրույցում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ Խորհրդի ամենամյա նիստերին մասնակցում են ԱՊՀ անդամ երկրների աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների ներկայացուցչները։

«Այս տարի նիստն անցկացնելու հերթը Հայաստանինն է։ Օրակարգում դրված է ավելի քան 10 հարց։ Դա ԱՊՀ երկրներում սոցիալ-աշխատանքային հարցերին վերաբերող խնդիրների քննարկման, համատեղ լուծումներ գտնելու եւ փորձի փոխանակման լրացուցիչ հնարավորություն է»,- ընդգծել է նախարարը։ Այս տարի օրակարգում ընդգրկված են հիմնականում ինչպես աշխատանքային հարաբերություններին, այնպես էլ միգրացիոն հոսքերի կարգավորմանը վերաբերող հարցեր, որոնք կապված են միասնական աշխատաշուկա ձեւավորելու եւ սոցիալական ապահովության իրացման իրավունքի հետ։

«Դուք գիտեք, որ ԵՏՄ եւ ԱՊՀ շրջանակներում գործում է միասնական սոցիալ-աշխատանքային շուկա, սակայն շատ հաճախ երկրների օրենսդրության մեջ փոփոխություններ են տեղի ունենում, եւ խնդիրներ են առաջանում։ Բնականաբար անհրաժեշտ է քննարկել այդ հարցերը եւ միասնական մոտեցումներով լուծում տալ։ Միասնական աշխատաշուկայի կամ աշխատանքային հարաբերությունների միջոցով իրականացվում է սոցիալական ապահովության պաշտպանությունը։ Բնականաբար անկախ նրանից, թե որ երկրի քաղաքացի է հանդիսանում մարդը, իրականացվում է սոցիալական ապահովության նրա իրավունքը»,- հավելել է Արտեմ Ասատրյանը։ Նախարարի խոսքով՝ մշակվում են նաեւ 2016-220թթ. ծրագրերը, մասնավորապես օրակարգում դրված են ԱՊՀ երկրների բնակչության կյանքի որակի բարձրացման ուղղությունները։

«Օրակարգում դրված է նաեւ միասնական էլեկտրոնային քարտեզի կիրառման հարցը, որը կհեշտացնի ԱՊՀ միասնական աշխատաշուկայում քաղաքացիների տեղաշարժը»,- եզրափակել է նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ