Նոյեմբերի 26-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ 53-ամյա Մելսիկ Գրիգորյանի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ժամը 19-ին Երեւանի Բաբաջանյան եւ Անդրանիկի փողոցների խաչմերուկում բախվել է մեկ այլ «Մերսեդես»-ի, ինչի հետեւանքով Մ. Գրիգորյանը տեղում մահացել է, իսկ ուղեւորն ու երկրորդ ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննությունը վարում է ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչությունը: