Քննիչները Նովոռոսիյսկի շրջանի օրենսդրական ժողովի պատգամավոր Օքսանա Բոբրովսկայայի մահվան առաջնային վարկածն է համարում ընտանեկան կոնֆլիկտը: Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի Նովոռոսիյսկի քննչական վարչության ներկայացուցիչ Անաստասիա Կուլեշովան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այս պահին երկու վարկած է դիտարկվում, այդ թվում ընտանեկան հարաբերությունները՝ կամ կոնֆլիկտ, կամ էլ ընտանեկան դրամա: Կարող են նաեւ ծառայողական գործունեությանը վերաբերող խնդիրներ լինել: Բայց առաջնային վարկածը ընտանեկան անձնական հարաբերություններ են»,- ասել է նա: