News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի իշխանությունները ծրագրում են գլխատել ահաբեկչության մեջ կասկածվող ավելի քան 50 մարդու, որոնցից երեքը անչափահաս են, գրում է Gazeta –ն վկայակոչելով The Independent-ը:

Այս տարի երկրում արդեն մոտավորապես 150 մահապատիժ է եղել, բաց սա առաջին դեպքն է, երբ քաղաքացիներին մահվան են դատապարտել ահաբեկիչների հետ կապերի համար: Ընդ որում պարբերականը շեշտում է, որ դատապարտվածներից յոթը շիաներ են: Նշում են, որ սաուդյան շիաները վաղուց են բողոքում սուննի կառավարության կողմից խտրականություններից ու դաժան վարվեցողությունից:

Կալանավորված յոթ շիաների մայրերը հավաստիացնում են, որ կալանավայրում իրենց որդիներին կտտանքների են ենթարկել:

Այդուհանդերձ, սաուդյան իշխանությունները անտեսում են նման դժգոհությունները, հայտնում է հոդվածագիրը: Amnesty International իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Սեւակ Քեչիչյանը հայտարարել է, որ տարբեր ապացույցներ կան այն մասին, որ ոստիկանները կտտանքների են ենթարկում քաղաքացիներին ու կոչ է արել կտտանքների մասին մանրակրկիտ ու անկողմնակալ հետաքննություն անցկացնել: Նա նաեւ հավելել է, որ կազմակերպությունը բոլոր դեպքերում դատապարտում է մահապատիժները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ