News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Դարմշթադ քաղաքում մուսուլմանական ընտանիքի խստաբարո հայրը սպանել է իր 19-ամյա դստերը նախամուսնական սեքս ունենալու պատճառով։ Այս մասին հայտնում է Focus Online-ը։

52-ամյա պակիստանցի տղամարդը կնոջ հետ միասին դատարանի առջեւ է կանգնել սեփական երեխային սպանելու համար։ Մայրը մեղադրվում է հանցագործությանն ականատես լինելու եւ մարդասպանին հետ չպահելու մեջ։

Դարմշթադի շրջանային դատախազը աղջկա դաժան սպանության համար պահանջում է ծնողներին ցմահ ազատազրկման դատապարտել՝ 15 տարով զրկելով  համաներման իրավունքից, քանի որ հայրն ու մայրը սառնասրտորեն պլանավորել են 19-ամյա աղջկա սպանությունն այն պատճառով, որ նա սեռական կապ է ունեցել տղամարդու հետ, որի հետ ամուսնացած չի եղել։

Դատախազի խոսքով՝ ծնողները դատարանում ավելի շատ մտահոգված են իրենց պատվի համար, քան սեփական երեխային սպանելու եւ դրա պատիժը կրելու։ Դատախազի խոսքից պարզ է դառնում, որ հայրն աղջկան սպանել է այս տարվա հունվարին՝ քնած ժամանակ խեղդամահ անելով նրան։ Սպանությունը կատարվել է մոր լուռ համաձայնությամբ։ Դրանից հետո նրանք աղջկա մարմինը դրել են աղբի տոպրակի մեջ եւ դուրս նետել։

Պաշտպանող կողմը պնդում է, որ գործը քննելիս պետք է հաշվի առնել ընտանիքի մուսուլմանական ծագումը։ Պակիստանից ժամանած ընտանիքը խիստ պահպանողական հայացքներ ունի նման հարցերում, քանի որ իսլամը նախամուսնական սեքսը մեծ մեղք է համարում։

Շրջանային դատարանը գործով վճիռ կկայացնի եկող հինգշաբթի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ