Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունում կալանավորումների եւ հրաժարականների գործի շրջանակներում ֆիգուրանտներին նոր մեղադրանք է ներկայացվել։
Ինչպես հայտնում է haqqin.az-ը, վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները, 19 բարձրաստիճան կալանավորվածների նկատմամբ նոր մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածի՝ «ավազակություն» եւ 218-րդ հոդվածի «հանցագործ խմբավորում կազմակերպելու» հատկանիշներով։ Այս հոդվածներով 10-15 տարվա ազատազրկում է նախատեսվում։