News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հունաստանում վեց տարվա տնտեսական ճգնաժամը հանգեցրել է նրան, որ երիտասարդ հույն կանայք սկսել են սեքսը սենդվիչի գնով վաճառել, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Washington Post–ը:

Հետազոտությունը, որն ընդգրկել է ավելի քան 17 հազար սեքս աշխատակիցների, ցույց է տվել, որ մարմնավաճառությամբ զբաղվող կանանց թվով այս պահին Հունաստանը առաջ է անցել Արեւելյան Եվրոպայից եւ որ ինտիմ ծառայությունները Հունաստանում շատ ավելի էժան են, քան եվրոպական այլ երկրներում:

Պանթեոն համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր Գրեգորի Լաքսոսը, որը հետազոտության վրա երեք տարի էր ծախսել, պատմել է, որ կանայք գնում են այդ քայլին, քանի որ հաճախ նույնիսկ սննդի գումար չեն ունենում: Շատերը ստիպված են սեքս ծառայություններ մատուցել, որպեսզի կարողանան զանազան մուծումներ անել ու հարկեր վճարել: Նա նաեւ նշել է,ո ր մինչեւ տնտեսական ճգնաժամը մարմնավաճառի հետ սեքսը Հունաստանում մոտավորապես 53 դոլար արժեր՝ կես ժամի համար, իսկ հիմա միջին գինը 2.12 դոլար է: Նրա խոսքով, ցածր գնով սեքս առաջարկող հուսահատ երիտասարդ հույն կանանց թիվը սրընթաց աճում է:

Նշում են, որ ինտիմ ծառայությունների  գինն, ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում նվազում է, քանի որ ինտերնետը էրոտիկ բովանդակության բազմաթիվ նյութեր է առաջարկում: Ընդ որում Հունաստանում մարմնավաճառությունն օրիկանացված է, բայց հասարակաց տների միայն չնչին մասն է օրինական դաշտում աշխատում: Դրա հետեւանքով մոտավորապես 18.5 հազար հույն կանայք փողոցում են աշխատում, հավաստիացնում է հետազոտողը:

Ըստ վերլուծության արդյունքների՝ հույն աղջիկները սկսում են մարմնավաճառությամբ զբաղվել 17-20 տարեկանից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ