News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում նոյեմբերի 25–ին վնասազերծված` ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի անդամներից 21-ամյա Նելլի Մինասյանի մայրը` Նարինե Մինասյանը, համոզված է, որ եթե իր աղջիկը հայտնաբերված զենքերի հետ որեւէ կապ ունեցել է,  ապա ոչ թե հանցագործություններ կատարելու, այլ սահմանը պաշտպանող զինվորներին օգնելու համար։

 «Իմ աղջիկը չէր կարող կապ ունենալ հանցագործների հետ, որոնք Հայաստանում հանցագործություններ են պլանավորել կատարել: Ասում են` ԱԺ-ի, կառավարության վրա են ուզեցել հարձակվել, դա իրականությանը չի համապատասխանում, Նելլին, անգամ ճանճերին էր մեղքում սատկացնել, ուր մնաց` մարդ ուզենար սպանել: Նելլին անընդհատ ասում էր, որ սահմանին կանգնած 18 տարեկան զինվորներին հարկավոր է օգնել, նրանք մեր օգնության կարիքն ունեն, հնարավոր է դրա համար զենք հավաքած լինեն, եթե, իհարկե, ինքը ինչ-որ կապ ունի այդ խմբի հետ»,-ասաց տիկին Նարինեն:

Նարինե Միանսյանի խոսքով, ինքն ու դուստրը` Նելլին, 4 տարի է` Երեւանում վարձով են բնակվում, իսկ ամուսինը մնացել է Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում եւ գյուղատնտեսությամբ է զբաղվում: Նելլին սովորում էր Երեւանի Գլաձոր համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 4-րդ կուրսում` գերազանց առաջադիմությամբ: Դեպքից 1 օր առաջ տիկին Նարինեն գնացել է քրոջ տուն, զանգել է Նելլիին եւ ասել, որ ինքն էլ գա, սակայն դուստրն ասել է, որ գլխացավ ունի եւ եթե լավ զգա իրեն, անպայման կգնա, սակայն չի գնացել:

«Առավոտյան արթնացա, լսեցի, որ ինչ-որ տեռորիստների են վնասազերծել, նայեցի` տեսնեմ Նելիիս նկարն էլ կա, մտածեցի` հաստատ թյուրիմացություն ա: Ախր չի կարող էդպիսի բան լինել, ոչինչ չեմ հասկանում: Ում որ բռնել են, Նելլին դրանց հետ էլ ոչ մի կապ չի ունեցել։ Այդ մարդկանց, այդ տան մասին ընդհանրապես ոչինչ չեմ լսել, Նելլիի վարքագծում էլ ոչ մի արտառոց բան չեմ նկատել, ամեն օր տանն էր գիշերում, միայն այդ օրը փաստորեն տանը չի եղել»,-ասաց տիկին Նարինեն:

Տիկին Նարինեն պատմեց, որ Նելլին սովորելուն զուգահեռ աշխատել է Երեւանի սուպերմարկետներից մեկում, օգնել է սոցիալական ծանր պայմաններում ապրող ծնողներին: Տիկին Նարինեն պատմեց, որ Նելլին փակ բնավորություն է ունեցել, չի սիրել կիսվել ծնողների հետ, շատ մտերիմ ընկերներ չի ունեցել:

«Իմ հետ էլ չէր կիսվում, անընդհատ հայրենիքի մասին էր մտածում, չնայած մենք էլ ենք աղքատ, բայց աղքատ ապրող ընտանիքներին օգնելու մասին էր անընդհատ մտածում: Մի քանի անգամ էլ Բաղրամյանի ցույցերին մասնակցեց, սակայն միանգամից սկսեց չգնալ, որ հարցնում էի` ինչի չես գնում էլ, ասում էր լրիվ կուսակցականնների պայքար է դարձել, էլ ո՞ւր գնամ»,-ասաց տիկին Նելլին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում  հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ,  փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են: Կասկածյալների ընդհանուր թիվը 19–ն է, երեկվանից մայրաքաղաքում, Շիրակում եւ Կոտայքում զինված հսկողություն են իրականացնում իրավապահները` ենթադրաբար մյուս կասկածյալներին գտնելու նպատակով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել...
«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ֆոտո)
1 մլն դրամ գրավի դիմաց...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
Պաշտպանը պահանջում է Հայրիկյանի և Բաբուխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Արթուր Վարդանյանին
Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել...
Ամենաշատ