News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վանաձորում 8-ամյա որդուն մուրացկանության դրդելու մեջ մեղադրվող Տատյանա Պիսարեւայի 3 անչափահաս երեխաների ճակատագիրը որոշելու համար Վանաձորի քաղաքապետարանը որոշել է Պիսարեւային բերման ենթարկել հանձնաժողովի նիստին՝ որոշում կայացնելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Վանաձորի քաղաքապետարանից:

Երեխաներն այս պահին գտնվում են պետական խնամքի տակ: Վանաձորի քաղաքապետարանն արդեն մի քանի անգամ հանձնաժողովի նիստ է հրավիրել՝ որոշելու համար, թե երեխաներն ում խնամքի տակ պետք է լինեն, սակայն Պիսարեւան հրաժարվում է նիստերին մասնակցել:

Նշենք, որ Տատյանա Պիսարեւան դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 1 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվի: Դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պարզ կլինի երեխաների հետագա ճակատագիրը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վանաձորի բնակչուհի Տատյանա Պիսարեւան հունիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում պարբերաբար 8-ամյա որդուն ներգրավել է մուրացկանության մեջ: 8-ամյա տղան տարբեր քաղաքացիներից մուրացել եւ նրան է փոխանցել գումար:

Տատյանա Պիսարեւային մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 166.1-րդ հոդվածի 2-րդ մասով, եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ