News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վստահություն է հայտնել, որ ամերիկյան կոալիցիան, որը  2014-ից ի  վեր պայքարում է  «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման դեմ, չէր կարող չարձանագրել ԻՊ-ի անօրինական նավթային բիզնեսը, բայց տարուց ավելի է, ինչ դրա դեմ ոչինչ չի ձեռնարկել: 

«Երբ մեր ավիացիան նախագահ Ասադի խնդրանքով սկսեց աշխատել սիրիական օդային տարածքում, մենք օդից տեսանք անօրինական նավթային բիզնեսի այդ պատկերը:  Նախագահ Պուտինը մի քանի անգամ ասել է այդ մասին, Անթալիայում «Քսանյակի» իր գործընկերներին ցույց է տվել համապատասխան լուսանկարները, որոնք շատ պերճախոս են եւ համոզիչ», — ասել է Լավրովը իր սիրիացի գործընկեր Վալիդ Մուալլեմի հետ բանակցությունների ավարտին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Իսկ ամերիկյան կոալիցիան սկսել է Իրաքի եւ Սիրիայի օդում թռչել, իմիջիայլոց, առանց սիրիական կառավարության համաձայնության եւ մեր ՌՀՈՒ-ի ինքնաթիռներից ավելի քան մեկ տարի առաջ: Ես վստահ եմ, որ նրանք այդ ամենը տեսել են, բայց չգիտես ինչու, ձեռք չեն տվել դրան: Միայն երբ ռուսական ՌՀՈՒ-ն սկսեց աշխատել այդ շրջանում, սկսեցին հարվածներ հասցնել այդ հանցավոր ինդուստրիայի ուղղությամբ», — հավելել է ՌԴ արտգործնախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ