News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերակա շահ ճանաչված` Հանրապետության 32, Ֆիրդուսի 33 թաղամասի, Կոնդ թաղամասերի  եւ Բուզանդ փողոցի նախկին տների բնակիչները նոյեմբերի 27-ին հանդիպել են նախագահ Սերժ Սարգսյանի հետ: NEWS.am-ի հետ զրույցում Կոնդի նախկին բնակիչ Գարեգին Սաֆարյանը նշեց, որ նախագահին կարողացել են հանդիպել նրա առանձնատան մոտ, Սերժ Սարգսյանը բնակիչներին խոստացել է կարճ ժամանակահատվածում լուծում տալ բնակիչներին պահանջներին:

«Նախագահը մեզ խոստացավ, որ մի ամսվա ընթացքում կփորձի լուծում տալ մեր խնդրին, համապատասխան մարմիններին հանձնարարեց զբաղվել այդ հարցով: Մենք էլ դեկտեմբերի 15-ին հանդիպելու ենք քաղաքաշինության նախարարի հետ»,-ասաց Գարեգին Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ 2008թ. Հանրապետության փողոցի սեփական տները գերակա շահ են ճանաչել ու քանդել՝ խոստանալով ամենուշը երեք տարում փոխհատուցել  բնակիչներին։ Կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերությունը պայմանագիր է կնքել  188 ընտանիքի հետ, մինչեւ հիմա բնակարան են ստացել քչերը, մյուսները ստիպված են վարձով ապրել։ Վարձավճարները տալիս է կառուցապատողը, սակայն  ուշացումներով:

Տպել
Ամենաշատ